news.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները բնութագրել է որպես կառուցողական և գործնական։
Զելենսկու խոսքով՝ աշխարհում իրենից բացի բոլորը վախենում են Թրամփից։
«Ես հասկանում եմ, որ, դե, բոլորը վախենում են Թրամփից։ Բոլորն աշխարհում։ Եվ դա ճիշտ է։ Դրանք Միացյալ Նահանգներն են։ Եվ նրանք առաջնորդներ են։ Մենք Միացյալ Նահանգների համար սպառնալիք չենք։ Թող թշնամիները վախենան։ Իսկ մենք Ամերիկայի հետ թշնամի չենք, մենք բարեկամներ ենք, ուստի ինչո՞ւ պետք է վախենանք», – ասել է Զելենսկին՝ ԱՄՆ-ն անվանելով Ուկրաինայի ռազմավարական գործընկեր երկար տարիներ։