Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը | armenpress.am

armenpress.am Վաղարշապատ խոշորացված համայնքի Գեղակերտ բնակավայրի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Գեղակերտ համայնքի դպրոցի տնօրենը նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն