factor.am BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել Panorama հաղորդմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճի ֆոնին։ Այս մասին հայտնել է բրիտանական մեդիա կորպորացիան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ The Telegraph-ը հրապարակել էր BBC-ի ծառայողական գրառումներից հատվածներ, որոնք հայտնվել են լրագրողների տրամադրության տակ։ Այնտեղ պնդվում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին հեռարձակված Panorama ծրագիրը խմբագրել է Թրամփի ելույթի երկու մասերը, որ տպավորություն ստեղծվի, թե նա խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները 2021 թվականի հունվարին: Սպիտակ տունը մեղադրել է BBC-ին «կեղծ լուրեր» տարածելու մեջ:
Թիմ Դեյվին BBC-ում աշխատել է 20 տարի, որից հինգը՝ որպես գլխավոր տնօրեն։
«Բոլոր պետական կազմակերպությունների նման՝ BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ առկա վեճը հասկանալիորեն ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ է աշխատում, բայց որոշ սխալներ թույլ են տրվել, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է կրեմ վերջնական պատասխանատվությունը»,- ասել է Դեյվին ընկերության կայքում հրապարակված նամակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում