Հայաստանի ղեկավարները դադարել են «Եռաբլուր» այցելել հիշատակի օրերին | civilnet.am

civilnet.am: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, հանձինս վարչապետի,  դադարել են «Եռաբլուր» այցելել հիշատակի օրերին։ Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտի 5-րդ տարելիցին, Նիկոլ Փաշինյանը չգնաց «Եռաբլուր»։ Փոխարենը նա Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Տեր Թադե Թախմազյանի մատուցած պատարագին:

Ազգային ժողովի նախագահը ևս չգնաց «Եռաբլուր», այլ մասնակցեց գործընկերոջ ընտանիքի անդամի հոգեհանգստին, քանի որ, իր խոսքով՝ «չէր կարող չմասնակցել»։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վարչապետ Փաշինյանը վերջին անգամ «Եռաբլուր» է այցելել 2025-ի հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրը։

Վերջին անգամ, երբ նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը «Եռաբլուր»  է այցելել, 2021-ն էր։

Պաշտոնական որևէ հիշատակում չկա նաև, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրենց պաշտոնավարման տարիներին նոյեմբերի 9-ին այցելել են «Եռաբլուր»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն