Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
«Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈՒ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։
Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈՒ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին»,- հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

