arm.sputniknews.ru Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը։
Նշվում է, որ «Պրոդկորպորացիան»՝ ղազախական գերատեսչության ստորաբաժանումը, բանակցում է հայ գործընկերների հետ, որոնք շահագրգռված են ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։
Հեռանկարում Երևան ուղակվող հացահատիկի բեռնաթափման ծավալները կարող են ավելանալ։