Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ դեպքի առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ։
«Վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է ԲԸՏՄ հաղորդագրության մեջ: