Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։
Այս մասին հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ հավաքի մասնակիցներին հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախարարն անդրադարձել է զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում: