ՏԿԵ նախարարի տեղակալը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման օրը՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարտուղարության Ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև ԵԽ քարտուղարության ժողովրդավարական կառավարման և հակախտրականության տնօրինության ղեկավար Կլաուդիա Լուչիանին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմաբովանդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով ժողովրդավարական կառավարման մշակույթ ձևավորելու, համայնքների ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը ամրապնդելու գործում Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրին։ Կլաուդիա Լուչիանին ներկայացրել է դրա շրջանակներում իրականացվող «Աջակցություն փախստականների ընդունած համայնքներին» ծրագիրը, ըստ որի Վեդիի համայնքնապետարանի հետ համագործակցության արդյունքում խթանվում է տեղահանված կանանց կարողությունների զարգացումն ու նոր մասնագիտությունների ձեռքբերումը։

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը, տեղական ինքնակառավարման զարգացմանը և սոցիալ-տնտեսական կայունությանը, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն