Մոսկվան պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների հետ կապված Հայաստանի բոլոր մտահոգությունները. Զախարովա | 1lurer.am

1lurer.am  Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել հնարավոր բոլոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների հետ կապված՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմների» մասին տեղեկությունները։

Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան հիբրիդային պատերազմներ չի վարում և հարգում է ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Պաշտոնյան հավելել է, թե նման վարքագիծը հատուկ է Արևմուտքին:

Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանը միշտ եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը ու միշտ անհապաղ օգնության է հասնում երկրին։ ՌԴ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ օրինակ 2024 թվականի հունիսին ռուս մասնագետները վերականգնել են Հայաստանի հյուսիսում ջրհեղեղներից վնասված երկաթուղին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն