Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության և շահառու խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը, ձևավորվում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։

Խորհրդին անդամակցելու հայտերը կարելի է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն