ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով` այս պահին հավելյալ տեղեկություն չի կարող հայտնել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ադրբեջանցի երկու զինծառայողներ Նախիջևանում անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով մոլորվել են:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով