factor.am Բարձրագույն դատական խորհուրդ այսօր հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները չեն վերականգնվի:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հունվարին՝ այն ժամանակ, երբ ԲԴԽ նախագահը Կարեն Անդրեասյանն էր, որոշել է բավարարել նրա ընկեր, այն ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ էակական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով նրա լիազորությունները։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ՄԻԵԴ վճռի հիմքով, որով ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ 15 տարի առաջ դատավորը նույն գործով երկու իրարամերժ որոշում է կայացրել՝ այսպիսով խախտելով քաղաքացու հիմնարար իրավունքները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում