Հայաստան – Հունգարիա խաղում կաշխատեն իսպանացի մրցավարներ | factor.am

factor.am  Ֆուտբոլի Հայաստանի և Հունգարիայի ազգային հավաքականների միջև ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարներ։

Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչեսը, որին եզրերում կօգնեն Ռաուլ Կաբանիերոն և Ինյիգո Պրիետոն։ Չորրորդ պաշտոնյան Խուան Մարտինես Մունուերան է, իսկ VAR-ի մրցավարները՝ Կառլոս դել Սերո Գրանդեն ու Վալենտին Գոմեսը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի Մամուլի ծառայությունը։

42-ամյա Խոսե Մարիա Սանչեսը 2015 թվականից սպասարկում է Իսպանիայի առաջնության խաղեր։ Նա ՖԻՖԱ-ի մրցավար է 2017 թվականից։

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։ Չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն