Մայակովսկի գյուղում կասեցվել է զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Որոշման հիմքը ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝

արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.

չեն իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում, ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ.

արտադրամասը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, բացակայել են տաք և սառը ջրով լվացարանները, ախտահանող և չորացնող միջոցները.

սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն