ՀՀ նախագահը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված՝ Եվրամիության անդամ երկրների դեսպաններին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Նախագահը ներկայացրել է վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն