Երևանում չբնակեցված տնակ է այրվել

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 00։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 10-րդ փողոցում ոչ բնակելի տնակ է այրվում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։41-ին, մարվել՝ 00։55-ին։ Այրվել են չբնակեցված տնակը (մոտ 27 քմ) և տնակին կից չբնակեցված վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 գմ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն