Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նրանք քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։

«Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, այն բնութագրվում է ռազմավարական գործընկերությամբ, դաշնակցային հարաբերություններով։ Չկա որևէ ոլորտ, որտեղ մենք չփոխազդենք և չաշխատենք միասին», – Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ կքննարկեն գազային նախագծերը և ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն