Թուրքիան հայտարարում է՝ կործանված օդանավում գտնվող բոլոր 20 անձինք զոհվել են | azatutyun.am

azatutyun.am  Վրաց-ադրբեջանական սահմանի մերձակայքում կործանված C-130 ռազմատրանսպորտային օդանավում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են, հայտնում են թուրքական իշխանությունները:

«Մեր զինակիցները նահատակվեցին 2025 թվականի նոյեմբերի 11-ին, երբ մեր C-130 ռազմական բեռնատար օդանավը, որը թռել էր Ադրբեջանից՝ Թուրքիա վերադառնալու համար, վթարի ենթարկվեց Վրաստան-Ադրբեջան սահմանի մոտ», – X – ում գրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ հրապարակելով 20 զինծառայողների լուսանկարները։

Մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն, իրենց ցավակցությունն են հայտնել։

X-ում գրառման մեջ Ստամբուլում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը իր երկրի համերաշխությունն է հայտնել Թուրքիային՝ վթարից հետո։

C-130 Hercules ինքնաթիռ արտադրող ամերիկյան Lockheed Martin ընկերությունը ցավակցություն է հայտնել և նշել, որ հանձնառու է ցանկացած ձևով օգնել Թուրքիային հետաքննության ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն