azatutyun.am «Մենք ամենօրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ գերիների վերաբերյալ հարցին:
«Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը»,- նշեց Փաշինյանը:
Բաքվի բանտերում 44-օրյա պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո դեռ 23 հայեր են պահվում: