Անկլավների հարցի լուծումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ անկլավների վերաբերյալ հարցին:

«Երբ տարածքային ամբողջականության ուվագիծը կվերականգնվի և կարձանագրվի, էդ ժամանակ բոլոր հնարավոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օրինակ՝ քննարկվում է, որ նույն Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ:

«Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի:

Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման՝ դա հնարավոր չի անել: Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն