Բանակցային փաստաթղթերը կհրապարակվեն ԵԱՀԿ ՄԽ լուծարումից հետո․ Փաշինյան | civilnet.am

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակել տարեվերջին, այլ ոչ հիմա։

«Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդտեղ այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Կհրապարակվեն 2016-ի ապրիլի, հունիս, հուլիս, օգոստոսի առաջարկությունները և կիմանաք ինչ է բանակցվել»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

Օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում։

Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերի հրապարակման մասին առաջին անգամ հայտարարել էր՝ անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին օրերին տված հարցազրույցներին:

Վարչապետը պնդել է, որ բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են «թոկը կարճացնելու մասին (короткий поводок)»՝ հավելելով, որ մինչև տարեվերջ բանակցային բոլոր թղթերը կհրապարակվեն, և դա «ավելի տեսանելի կդառնա»։ Նույն տրամաբանությամբ, ըստ Փաշինյանի, ««Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն