Մեր ռազմավարությունը հիմնված է լեգիտիմության վրա. Փաշինյանը՝ նոր սպառազինությունների ձեռքբերման մասին | armenpress.am

armenpress.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի կողմից նոր սպառազինությունների ձեռքբերմանը:

«Ինչո՞ւ ենք մենք հիմա այդ սպառազինությունները կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում՝ ոչ: Կետերից կարևորագույնն այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա: Այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում էին՝ ամենայն հարգանքով, բայց չեն կարող մեզ սպառազինություն վաճառել, որովհետև չունեն երաշխիք, որ այդ սպառազինությունը չենք օգտագործի մեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն՝ չենք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում մեր միջազգայնորեն ճանաչված սահմանը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ պատրաստ է հրավիրել լրագրողներին՝ տեսնելու նոր ձեռքբերված սպառազինությունները՝ առանց լուսաբանման:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն