Ուկրաինայի արդարադատության նախարարը հեռացվել է պաշտոնից Զելենսկիի ընկերոջ հետ կապված կոռուպցիոն սկանդալի գործով | factor.am

factor.am  Ուկրաինայի կառավարությունը պաշտոնից հեռացրել է արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյին, որը ներգրավված է «Էներգոատոմ» ընկերությունում խոշոր կոռուպցիոն սկանդալում, գրում է Current time-ը։

«Այսօր առավոտյան կառավարության արտահերթ նիստ է անցկացվել։ Մենք որոշեցինք հեռացնել Գերման Գալուշչենկոյին արդարադատության նախարարի պաշտոնից»,- հայտնել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը որոշել է նախարարի պարտականությունների կատարումը հանձնարարել արդարադատության եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Լյուդմիլա Սուգակին։

«Ես լիովին համաձայն եմ. անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել, որից հետո բոլոր մանրամասները կկարգավորվեն։ Ես չեմ կառչելու նախարարի պաշտոնից։ Կարծում եմ, որ հետաքննության ընթացքում պաշտոնից հեռացումը քաղաքակիրթ և ճիշտ սցենար է։ Ես կպաշտպանվեմ օրենքով և կապացուցեմ իմ դիրքորոշումը»,- իր հերթին հայտարարել է Գալուշչենկոն։

Մասնագիտացված կոռուպցիայի դեմ պայքարի դատախազության դատախազ Սերգեյ Սավիցկին երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն (NABU) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը (SAP) կարծում են, որ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Կվադալ 95» նախագծում նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը հանցավոր կազմակերպության ղեկավար է, որը կազմակերպել է «լայնածավալ կոռուպցիոն սխեմաներ» էներգետիկ ոլորտում։ Դատախազն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 11-ին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի նիստում՝ գործով մեղադրյալներից մեկի՝ Գալուշչենկոյի նախկին խորհրդականի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, ըստ դատախազի, ձերբակալվել է հինգ անձ, յոթ անձի մեղադրանք է առաջադրվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն