Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները դադարեցվել են առաջընթացի բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան The Times-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ 2025 թվականի ամառվանից Կիևը փորձում է համոզել միջազգային գործընկերներին ուժեղացնելու ճնշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի հանդիպում կազմակերպվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Բռնապետության պայմաններում անհնար է արդյունավետ քննարկումներ անցկացնել բռնապետին ներկայացնող բանակցային թիմերի հետ։ Նրանք շատ խիստ մանդատ ունեն, և նրանք պետք է պաշտպանեն դիրքորոշումը, որ հանձնարարված է իրենց», – ասել է Կիսլիցան՝ անդրադառնալով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումներին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ բանակցությունների դադարեցման մասին հայտարարությունները խոսում են խաղաղության ձգտման բացակայության մասին:
«Սա խոստովանություն է, որ Զելենսկու ռեժիմը չի պատրաստվում ցուցաբերել որևէ անկեղծ ձգտում դեպի խաղաղությունը»,- նշել է նա TACC-ի հետ զրույցում: