ed88fe18-9abc-4487-97c9-4a6bdd52b0d7_w1023_r1

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ | azatutyun.am

azatutyun.am  Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով:

Ինչպես ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, այս նոր սահմանափակումներն ավելի են մեծացնում Ռուսաստանի տնտեսական ծախսերը, քանի որ դրանք հարված են հասցնում էներգակիրներից ստացված եկամուտներին և ֆինանսական գործիքներին:

Պատժամիջոցների ցանկում ներառված է 13 ֆիզիկական և 11 իրավաբանական անձ, այդ թվում՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի ծրագրի մշակման և տեղակայման մեջ ներգրավված անձինք ու ընկերություններ։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև հեղուկ բնական գազով զբաղվող մի քանի ռուսական ընկերություններ, Ռուսաստանի ստվերային նավատորմի 100 նավեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն