Զինված ուժերի սպառազինության արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Պապիկյան | civilnet.am

civilnet.am Զինված ուժերի սպառազինության արդիականացման աշխատանքները շարունակվում են։  Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից։

«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք՝ համագործակցելով նոր գործընկերների հետ»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով տեղական ռազմարդյունաբերության հետ համագործակցությանը, Պապիկյանը նշեց․

«2022-ին տեղական ռազմարդյունաբերության հետ ունեցել ենք  5,5 մլրդ դրամի պայմանագիր։ Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այսօր այդ թիվը 171 մլրդ դրամ է»։

Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն