Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ երկու նախագահների հաջորդ հանդիպմանը պետք է լինի հստակ արդյունք, դրական ելքի իրական հնարավորություն:

«Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի, բայց չենք կարող շարունակել հանդիպում անցկացնել՝ հանուն հանդիպման»,- ասել է Ռուբիոն:

Վերջերս Արևելյան Եվրոպայի երկրների օդային տարածքի խախտումների վերաբերյալ Ռուբիոն նշել է, որ ըստ իրենց՝ այդ սադրանքները գալիս են Ռուսաստանից, և ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակում պարտավորություն ունի պաշտպանելու իր գործընկերներին, եթե նրանք հարձակման ենթարկվեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն