factor.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վաշինգտոնի մոտ սպառվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունները։ Նա այս մասին հայտարարել է Կանադայում լրագրողների հետ զրույցում, որտեղ տեղի է ունեցել G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, գրում է Meduza-ն։
«Մեր կողմից պատժամիջոցների համար շատ [օբյեկտներ] չեն մնացել։ Մենք հարվածել ենք նրանց խոշորագույն նավթային ընկերություններին, ինչը բոլորը խնդրում էին։ Ակնհայտ է, որ ժամանակ կպահանջվի, որպեսզի դուք զգաք [պատժամիջոցների ազդեցությունը]։ Բայց ես չգիտեմ, թե ինչ այլ բան կարելի է անել։ Այս առումով մեզ մոտ գրեթե վերջացել են պատժամիջոցների համար հնարավորություններ»,- ասել է Ռուբիոն։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսական նավթի խոշորագույն արտահանողների՝ «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցների մասին։ Սահմանափակումները կիրառվել էին ինչպես ընկերությունների, այնպես էլ նրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Եթե այս կազմակերպությունների գործընկերները մեկ ամսվա ընթացքում չդադարեցնեն իրենց գործունեությունը, նրանք կբախվեն ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում