Հարավային Կորեայում մեքենան մխրճվել է շուկայի մեջ. կան զոհեր և վիրավորներ | armenpress.am

armenpress.am Թեթև բեռնատար ավտոմեքենան նոյեմբերի 13-ին Հարավային Կորեայում 150 մետր մխրճվել է շուկաներից մեկի մեջ, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, 18-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Սեուլից 20 կմ դեպի արևմուտք՝ Բուչոն քաղաքի շուկայում։

Ոստիկանությունը ձերբակալել է վարորդին։ 60-ամյա տղամարդը նշել է, թե միջադեպի պատճառը մեքենայի ընթացքի կտրուկ արագացումն է եղել։

Իրավապահները հայտնել են, որ միջադեպի ժամանակ վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն