«Fry Day» սրճարանում մարինացրած հավով արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի («Fry Day», Երևան, Կոմիտաս 58) ատադրական առանձին գործառույթը՝ մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների, արտադրությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ «մարինացված հավի միս» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն