Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հունգարիայի դեմ խաղում

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Հունգարիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի հանդիպման համար:

Հայտացուցակում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստ:

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն