ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Լուսինե Քոչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Քոչարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը՝ Արտակ Ռոմիկի Մանգասարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար»,- նշված է որոշման մեջ։