Ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան

«Ես երբեմն, կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով, հասկանում եմ, որ ովքեր կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացումը կորցրել և չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ։ Ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակն են ասում՝ ինչ ուզել են, տվել եք։ Վերջին իրադարձությունների միակ պատճառը հակառակն է՝ ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել»,- այս մասին խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էսօր մարդիկ եկել Ղարաբաղ են լացում, բայց ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, և մնացածը՝ ինչը չի երևում և չի երևալու երբեք»,- ասել է Փաշինյանը՝ դարձյալ հայտարարելով, որ մինչեւ տարեվերջ կհրապարակեն բանակցային փաթեթները․

«2018 թվականին ինչո՞ւ զիջումների չգնացինք․ որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Բայց դա այդպես չէր ձևակերպվում։ [․․․] Խոսում եք ազդեցության գործակալների մասին, ձեր կուսակցությունը վերջին 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալ ամբողջ աշխարհում»,- ասել է Փաշինյանը՝ դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն