Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ | factor.am

factor.am  Գրեթե 5 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի փոխվի։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Դատական դեպարտամենտից։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել Կարապետյանի պաշտպանների կողմից բերված բողոքը և ուժի մեջ թողնել առաջին ատյանի կողմից ընտրված կալանքը։

Հիշեցնենք՝ դեռ հունիսից Սամվել Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն