Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել «պատշաճ միջոցներ» ձեռնարկել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ | azatutyun.am

azatutyun.am  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել «պատշաճ միջոցներ» ձեռնարկել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ՝ կապված հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ռազմական հարվածների հետ:

Արաղչին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ «քրեական պատասխանատվություն» են կրում հարվածների համար:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Արաղչին ընդգծել է է, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում ստանան, այդ թվում՝ Իրանին հասցված վնասի համար:

Նոյեմբերի 6-ին Թրամփը լրագրողներին ասել էր, որ ինքն է «մեծապես պատասխանատու» Իրանին Իսրայելի նախնական հարվածի համար:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն