Նախ կստեղծվի կանոնակարգման գրավոր բազա, ապա ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին | azatutyun.am

azatutyun.am TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը, որ «մենք կանենք և աշխատում ենք դրա վրա», որը նաև պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է, այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է», – «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ընթացքում ասաց նա:

Հաջորդիվ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Նահանգները: Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք, վստահեցրեց Փաշինյանը:

Նա նշեց, որ փորձագիտական շրջանում քննարկվում է հետևյալ հարցը՝ արդյոք ՀՀ որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը, և ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ ոչ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն