Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Վրաստան

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Վրաստան:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ Անի Բադալյանը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի արտաքին գործերի  նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ:

Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ:

ՀՀ ԱԳՆ խոսնակն «Արմենպրես»-ին հայտնեց, որ այս պահին ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն