Թբիլիսիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը, որի օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: