Պատգամավոր Լիլիթ Գալստյանը մտահոգություն է հայտնել Բաքվում ընթացող դատավարությունների և գերիների հարցի շուրջ | armenpress.am

armenpress.am Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շուրջ Բաքվում ընթացող կեղծ և քաղաքականացված դատավարություններին։ Գալստյանը նշեց, որ Ադրբեջանը ներկայացրել է ծանր պատժաչափերի պահանջներ մի խումբ նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Լիլիթ Գալստյանը նշեց, որ գերիների հարցը պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգի բարձրագույն առաջնահերթություններից մեկը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս հայ գերիների նկատմամբ պահանջված պատժաչափերն են․Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի,Դավիթ Ալավերդյան՝18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն