news.am ՀՀ կառավարության ներկայացրած 2026թ․ պետական բյուջեի նախագիծը կարելի է վստահորեն անվանել «ձախողումներն ամփոփող բյուջե»։ Այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսական աճը նվազել է մինչեւ 5.2-5.4 տոկոս, մինչդեռ իշխանություններն իրենք խոստացել էին 9 տոկոս տնտեսական աճ բարենպաստ տնտեսական պայմաններում եւ 7 տոկոս՝ նորմալ պայմաններում։
«Հիմա մենք տեսնում ենք, որ կառավարությունը չի կարողանում հասնել այդ նպատակներին»,- ասել է Խաչատրյանը։