ՌԴ խաղաղապահները Արցախում կապահովեն շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից հայտնում են, որ կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ 

Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացումը և թիրախավորելով դաշտավայրերում աշխատող քաղաքացիական անձանց։ 

Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից հարուցվող վերոնշյալ վտանգներն ու խոչընդոտները, կարևորում ենք, որ շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ շրջանային վարչակազմերի միջոցով քաղաքացիները դիմեն Կենտրոնին՝ բոլոր հնարավոր դեպքերում ապահովելու համար ռուս խաղաղապահների ուղեկցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով