factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին, այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցք» եզրույթն է օգտագործել, այս անգամ՝ Արցախի հայաթափված մայրաքաղաք Ստեփանակերտում «Միջազգային տրանսպորտային գծերի անվտանգության ապահովման գործում հատուկ ծառայությունների դերը» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դերակատարում կունենա մեր երկրների միջև ուղիղ և անարգել կապերի հաստատման համար: Այս նախագիծը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը և զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը։ Սակայն մեր տրանսպորտային հանգույցների աճող դերը դրանք դարձնում է ապակառուցողական ուժերի թիրախ: Մեր տրանսպորտային և կապի գծերը բախվում են միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության և կիբերսպառնալիքների, որոնք ուղղված են կարևորագույն տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման համակարգերի կաթվածահարմանը»,- հայտարարել է Ալիևը։