Սի Ծինփինը Թաիլանդի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը | armenpress.am

armenpress.am Չինաստանը պատրաստ է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները Թաիլանդի հետ՝ հաջորդ 50 տարիներին ավելի մեծ առաջընթացի հասնելու համար։ Ինչպես ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն (Ռամա X) թագավորի հետ հանդիպման ընթացքում։

«Կանգնելով պատմական նոր մեկնարկային կետում՝ ես պատրաստ եմ Ձերդ Մեծության հետ միասին ղեկավարել միասնական ճակատագրի չին-թաիլանդական համայնքի կառուցումը՝ հաջորդ 50 տարիների ընթացքում ավելի մեծ առաջընթացի հասնելու համար», – մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի ղեկավարը նաև կոչ է արել «ամրապնդել ռազմավարական համակարգումը»։ Նա նշել է պատրաստակամությունը «կայուն կերպով առաջ մղելու համագործակցությունը խոշոր նախագծերի շուրջ, ինչպիսին է չին-թաիլանական երկաթուղին, Թաիլանդից  բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ընդլայնումը, ինչպես նաև գործակցության զարգացումն արհեստական ​​բանականության, թվային տնտեսության և օդատիեզերական ոլորտներում»։

Մահա Վաչիրալոնգկոռնն իր հերթին հայտարարել է, որ «Թաիլանդի և Չինաստանի համագործակցությունը համագործակցություն է եղբայրների միջև»։ Նա հավելել է, որ թագավորությունը պատրաստ է «ակտիվորեն սովորել և յուրացնել Չինաստանի զարգացման փորձը»։

Միապետը պետական ​​այցով Չինաստանում կլինի նոյեմբերի 14-ից 19:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն