Սաակաշվիլին Զելենսկիին խնդրել է իրեն վերադարձնել Ուկրաինա որպես ռազմագերի | azatutyun.am

azatutyun.am  Վրաստանի երրորդ նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզային ադմինիստրացիայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է վրացական բանտում, դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով իրեն ընդգրկել ռազմագերիների ցուցակում:

Նոյեմբերի 13-ին իր ֆեյսբուքյան էջում ուկրաիներեն հրապարակված ուղերձում Սաակաշվիլին հայտարարել է. «Միանգամայն ակնհայտ է, որ իմ հետապնդումը և իմ ճակատագիրը կապված են պատերազմի հետ»:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացի է և զբաղեցրել Է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, որտեղ աշխատել է Զելենսկիի ղեկավարությամբ։

Նա խնդրել է իրեն ընդգրկել պատերազմի քաղաքացիական գերիների ցուցակում՝ համապատասխան իրավական հետևանքներով:

Սաակաշվիլիի նկատմամբ կայացված դատավճիռներով՝ նա պետք է կալանքի տակ մնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս կոչ են արել Թբիլիսիին բուժման համար Սաակաշվիլիին փոխանցել Կիև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն