Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է ԱԳՆ. նրան նոտա է հղվել | pastinfo.am

pastinfo.am Այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշում են, որ Ադրբեջանի արտգործնախարարությունից ՌԴ դեսպանին բողոքի նոտա են հղել։ Պատճառը Կիևի գիշերային հրթիռակոծության ժամանակ Ադրբեջանի դեսպանության շենքի տարածք ռուսական «Իսկանդերի» մնացորդների ընկնելն է, որը վնասներ է առաջացրել, նշում է ադրբեջանական կողմը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պայթյունի հետևանքով դեսպանատան տարածքի ցանկապատի մի մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են ծառայողական մեքենաներ և դեսպանատան շենքը։

Դեսպանին հիշեցվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ նախկինում էլ են տեղի ունեցել։ Մասնավորապես, 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքը լուրջ վնասվել է, իսկ ծառայողական մեքենան՝ անօգտագործելի դարձել, նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն