Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել Հերոսների հուշահամալիրի մոտ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանում հանդիպել է երկրի ԱԳ նախարարի հետ, այնուհետև հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել։