Իլհամ Ալիևը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանն ուղղված հարվածը. Զելենսկի | 1lurer.am

1lurer.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության ու հոգածության համար։

«Այս գիշեր ռուսներն ուկրաինացիների դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են կիրառել, այդ թվում՝ բալիստիկ: Ցավոք, կան ավերածություններ և վնասներ, վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Նախագահ Ալիևը դատապարտել է այդ հարվածը և ընդգծել, որ սա առաջին անգամ չէ, երբ ռուսները թիրախավորում են ինչպես դեսպանատան շենքը, այնպես էլ Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նշել է, որ Ալիևի հետ քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու գործընկերության զարգացումը։

«Երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով իսկապես կանաչ լույս է վառվում։ Կա լավ ներուժ, և մենք այն կիրականացնենք։ Շնորհակալություն»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Հիշեցնենք, որ Կիևի գիշերային հրթիռակոծության ժամանակ Ադրբեջանի դեսպանության շենքի տարածք ռուսական «Իսկանդերի» մնացորդներ են ընկնել, որոնք վնասներ է առաջացրել, նշում է ադրբեջանական կողմը։

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հղվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն