«Լուկօյլ»-ը մտադիր է վաճառել իր արտերկրյա ակտիվները | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «Լուկօյլ»-ը բանակցություններ է վարում իր օտարերկրյա ակտիվների վաճառքի շուրջ։ Այս մասին այսօր հայտարարել են ընկերության ներկայացուցիչները՝ չհստակեցնելով սակայն հնարավոր գնորդների շրջանակը։

«Մեր նպատակը Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող մեր ձեռնարկությունների անխափան աշխատանքն ապահովելն է», – հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։

Ընկերության արտերկրյա դուստր ձեռնարկությունները խնդիրների էին բախվել Միացյալ Նահանգների կողմից սահմանված վերջին պատժամիջոցների պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն