2df332eb-8756-4b50-870e-c194b105ecc5_cx0_cy7_cw0_w1023_r1

Նոր բախումներ Սիրիայի հարավում | azatutyun.am

azatutyun.am  Սիրիայի հարավում իրադրությունը կրկին սրվել է։ Կառավարական ուժերն ու Սուվեյդայի շրջանում բնակվող դրուզները միմյանց են մեղադրում հուլիսին հաստատված հրադադարը խախտելու համար։

Դրուզների ջոկատները միավորող Ազգային գվարդիայի ներկայացուցիչները պնդում են, որ նախօրեին պաշտոնական Դամասկոսին ենթակա ուժերը միջին և խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել են Ալ-Մաջալ բնակավայրը։ Սիրիայի պաշտպանության նախարարը նույնական մեղադրանքներով է հանդես եկել դրուզների հասցեին։

Վերջին անգամ իրադրությունը Սիրիայի հարավում սրվել էր այս ամռանը։ Հուլիսի 13-20-ը տեղի ունեցած բախումների ընթացքում 1300 մարդ էր զոհվել՝ հիմնականում դրուզներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն